HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մտորելիք է

«Ապե, դո՞ւ էլ ես գալիս Երևան»,- լսվում է Վայք-Երևան երթուղայինի վարորդի ձայնը: «Չէ է, ախր դու Երևան գնալու շորեր չես հագել»,- ինքն իրեն ուղղում է վարորդը: Երթուղայինի մեջ ծիծաղ է սկսվում: Ես էլ եմ ծիծաղում: Մտածում եմ` տեսնես «Երևան գնալու շորերը» որոնք են ու ակամայից հագածիս նայում:

Մեքենան ավտոկայանից շարժվում է: Դեռ ազատ նստատեղեր կան: Զարմանում եմ` առանց նստատեղերը լրացնելու ճանապարհ ենք ընկնում: Պարզվում է` ոչ: Շուրջվայքյան ճանապարհորդություն է` ուղևորներ «հայտնաբերելու» նպատակով:

Մենք քսան րոպե պտտվեցինք քաղաքով: Ես այդ ընթացքում հասցրի երեք անգամ ձեռքով անել պատշգամբում կանգնած մայրիկիս:

Ահա մի երիտասարդ պատրաստվում է նստել առջևի ազատ նստատեղին: «Ընգերս,  ստեղ նստած մարդ կա, ստեղ մի նստի»,- լսվում է վարորդի ձայնը: Հետաքրքիր է`ո՞վ էր նստած ազատ նստատեղին, որ ոչ ոք նրան չէր տեսնում... (շարունակությունը կարդացեք «Սարդ բլոգ»-ում):

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter