Րաֆֆի Հովհաննիսյանի «Ծոմ ազատության»-ը
Այսօր «Ժառանգություն» կուսակցության հրավիրած բաց համաժողովում ելույթ է ունեցել կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ահազանգ հնչեցնելով երկրում ստեղծված անհանդուրժելի իրավիճակի կապակցությամբ: Ելույթի վերջում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ այսօրվանից սկսում է անժամկետ հացադուլ:
«Ժառանգության» առաջնորդը հացադուլն անվանել է «Ծոմ ազատության» և այն սկսել Ազատության հրապարակում: Այս մասին հայտնում է կուսակցության լրատվական ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել