«Խիզախ կին» մրցանակը հետմահու շնորհվեց Ամալյա Կոստանյանին
Այսօր ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում դեսպան Մարի Յովանովիչը Ամալյա Կոստանյանին հետմահու շնորհեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության «Խիզախ կին» մրցանակը: Մրցանակն Ա. Կոստանյանին շնորհվեց «հաշվետու և թափանցիկ կառավարման խթանմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և քաղաքացիական հասարակության ներգրավվածության ամրապնդմանն ուղղված իր տասնամյա գործունեության համար»` ընդգծելով, որ Ամալյայի «վճռականությունը և նվիրվածությունը Հայաստանի զարգացմանը և ժողովրդավարացմանը արժանապատվության և հայրենասիրության բացառիկ օրինակ է»: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան դեսպան Մարի Յովանովիչը, ինչպես նաև ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ և զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը և Ամալյա Կոստանյանի եղբայր Հովիկ Կոստանյանը:
Դեսպան Յովանովիչը նշեց, որ Ամալյա Կոստանյանը «շատ ջանք ու եռանդ է ներդրել, որ հասարակության բոլոր օղակներում քաղաքացիները գիտակցեն իրենց դերը կոռուպցիայի դեմ պայքարում, և իր գործունեությամբ փոխանցել է իր կյանքի հիմնական ուղերձը, այն է` կոռուպցիայի դեմ պարտավոր ենք պայքարել մենք բոլորս»:
Անցյալ տարի այս մրցանակին արժանացել էր քաղաքացիական հասարակության ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել