Նախարարությունում կրքերը թեժանու՞մ են
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Աշխատակիցները չեն կարողանում տանել նախարար Արթուր Պետրոսյանի քմահաճույքները: Մեր ունեցած տեղեկություններով` աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել աշխատակազմի ղեկավար Լեւոն Խալիկյանը: Հինգշաբթի կառավարությունը քննարկելու է այդ հարցը: Սակայն, եթե վարչապետի որոշմամբ աշխատակազմի ղեկավար նշանակվի Արսեն Քամալյանը, իրավիճակը կթեժանա: Երեքշաբթի աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նաեւ երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արսեն Սողոմոնյանը: Ասում են` սա ԲՀԿ-ՀՀԿ լարված հարաբերությունների արդյունք է, ու նախարարն է ստիպել Ա. Սողոմոնյանին դիմում գրելու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել