
«Ժառանգության» բաց համաժողովին կուսակցության վարչության նախագահ, Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացել էր առանց տարիներ շարունակ իր կերպարի անբաժան մաս կազմող բեղերի: Իր նոր իմիջը նա լրագրողին նախ այսպես բացատրեց. «Մի պահ ցանկացա ինձ երիտասարդ զգալ»: Իսկ հետո ամբիոնից ասաց. «Մի քանի սպիտակ մազեր ես թրաշել եմ իմ դեմքից: Միգուցե սա նշանակում է, որ «Ժառանգությունը»` երկրի հետ մեկտեղ մտնում է նոր հանգրվան` թարմացման, երիտասարդացման եւ ապագայի շրջան»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել