«Եվրո տատիկն» ու Այգեստանի տղամարդիկ
Տունս այնքան մոտ է համալսարանին, որ կարող եմ ճանապարհին ոչինչ չնկատել բացի քայլերիս քանակից:
Բայց… Այդ «եվրո տատիկը», որին հանդիպում եմ մասնաշենքից դուրս գալիս… Ինչպես եմ վատ զգում, որ ինձնից փող չի ուզում… Մուրացկանության նոր մշակույթ. բերան չցավեցնել նիհար դրամապանակներից փող պոկելու համար, ունենալ մշտական հաճախորդներ ու նրանցից վերցնել հազար դրամից ոչ պակաս
գումար:
Իսկ այդ մշտական հաճախորդները «եվրո տատիկին» եվրոներ են նվիրում այն նույն հոգեբանությամբ, որը նրանց ձեռքից բռնել ու տարել է համալսարանի «ամենաթանկանոց» ֆակուլտետը, գնել է տալիս ամենակարմիր դիպլոմը ու ամենասև ջիպը… Եթե կա ամեն ինչի էլիտար տարբերակը, պետք է լինի նաև մուրացկանինը, և հորինվել է «եվրո տատիկը»… (շարունակությունը կարդացեք «Սարդ բլոգ»-ում):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել