
Երեկ հայտնի դարձավ, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը դադարեցրել է «Արմավիա» ընկերության բոլոր չվերթների սպասարկումը` վերջինիս կուտակած պարտքերի պատճառով:
«ՉԻ»- Այն, որ օլիգարխները կամաց-կամաց «թռնում են» Հայաստանից, վաղուց է հայտնի: Բայց Բաղդասարով Միշան այս իմաստով տարբերվում է մյուս օլիգարխներից. ստացվել է այնպես, որ երբ նա է «թռնում» Հայաստանից, ուրիշ որեւէ մեկը չի թռնում (բառիս բուն իմաստով): Չնայած` ավելի հավանական է, որ սոցիալապես անապահով այդ օլիգարխը պարզապես հերթական թամաշան է սարքում, որպեսզի հերթական անգամ թանկացնի ավիատոմսերը:
Այսպես թե այնպես` հայ հասարակությունը, կարծում ենք, պիտի օգնության ձեռք մեկնի ընչազուրկ օլիգարխին: Առաջին հերթին նրան պետք է ընդգրկել «Փարոս» ծրագրում, հետո բանկում հաշվեհամար բացել (այդ խեղճ մարդը նույնիսկ սեփական բանկ չունի, ծախել է), հետո հագուստ, տաք սնունդ հավաքել, դիմել Կարապետիչին, որ ամռանը գոնե մի անգամ Գառնի-Գեղարդ տանի... Իսկ եթե Սերժ Սարգսյանն, այնուամենայնիվ, միջամտի եւ «Զվարթնոց» օդանավակայանին ստիպի վերանայել չվերթների սպասարկման ահավոր բարձր գները, այդ օգնությունը պետք է ուղղել Էդուարդո Էռնեկյանին: Նա էլ պակաս ընչազուրկ չէ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել