HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դհոլ-զուռնայով

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության եռօրյա աշխատանքային այցը Բրյուսել, որը երեկ է սկսվել, կազմակերպվել է ամենայն ճոխությամբ, իսկ անհրաժեշտ ֆինանսավորումը հատկացվելու է ՀՀ պետական բյուջեից: Պատվիրակությունը կազմված է մոտ 30 հոգուց, որոնցից 10-ը` լրագրողներ` պատասխանատու լրատվամիջոցներից: Այս այցի ֆինանսավորումն ապահովելու վերաբերյալ Տիգրան Սարգսյանի` դեռեւս այս տարվա մարտի 4-ին ստորագրած որոշման համաձայն` պատվիրակությունը Բրուսել է մեկնել եւ մարտի 17-ին այնտեղից կվերադառնա «հատուկ ինքնաթիռի չվերթով»: Թե ընդհանուր որքան կարժենա այս այցը, կպարզվի դրա ավարտից հետո: Սակայն այն խորհրդանշական է պետական հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերի ուշացումների եւ մասնակի վճարումների, ՀՀ քաղաքացիների` արդեն պաշտոնապես ընդունված սոցիալական ծանր կացության ֆոնին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter