Մեքենան շրջվել է ձորը
3 հոգի դեռ հիվանդանոցում են
Այսօր՝ ժամը 7:40-ի սահմաններում, Վայոց ձորում՝ Արենի-Եղեգնաձոր ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրում, տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:
Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել մեքենայի վարորդը՝ 1989թ.-ին ծնված Սերյոժա Սիմոնյանը, ուղևորներ՝ 1990թ.-ին ծնված Էդգար Սարգսյանը, 1989թ.-ին ծնված Արտյոմ Մինասյանը և 1988թ.-ին ծնված Մուշեղ Սաղաթելյանը:
«Մ. Սաղաթելյանը, ստանալով առաջին բուժօգնություն, հիվանդանոցից դուրս է գրվել: Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար»,- հաղորդում են Արտակարգ ալիք լրատվական կենտրոնից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել