HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյունիքում հավերի և խոզերի ժանտախտի նոր դեպքեր չեն գրանցվել

Տարեսկզբին Սյունիքի մարզում հավերի եւ խոզերի շրջանում տարածված ժանտախտը նահանջում է: Ըստ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Հրայր Հակոբյանի` մարման միտում է նկատվում, եւ մարտ ամսվա ընթացքում նոր դեպքեր չեն արձանագրվել: Ներկա դրությամբ մարզպետարանի գյուղատնտեսության բաժինը մտահոգ է մյուս կենդանիների պատվաստման գործընթացի համար: Բանն այն է, որ պատվաստանյութերն ուշանում են, դեռ մարզերին չեն բաշխվել, ամենաուշը մեկ ամսից անասուններին արոտներ են տեղափոխելու: Գյուղբաժինն անասնաբուժական ծառայության հետ համատեղ գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների հակահամաճարակային եւ պրոֆիլակտիկ միջոցառումները պետք է հասցնի իրականացնել մինչ նրանց տեղափոխումը: Ուշացնելու դեպքում գյուղացիներն անասուններին արոտներ կտեղափոխեն առանց համապատասխան պատվաստման, որի հետեւանքով հետագա վարակներից խուսափելն անհնար կլինի: «Փոխվարչապետի սյունիքյան այցի ժամանակ բարձրացրել ենք հարցը: Ասել է, որ հանրապետություն ներկրելուց հետո կբաշխվեն մարզերին` մոտ մեկ ամսից: Մեր ունեցած տեղեկություններով, պատվաստանյութերն արդեն ներկրվել են հանրապետություն եւ, հուսով ենք, որ հնարավորինս շուտ կտրամադրեն մեզ,  որպեսզի հասցնենք ժամանակին կատարել  բոլոր կանխարգելիչ պրոֆիլակտիկ միջոցառումները: Բրուցելյոզի, տուբերկուլյոզի, սիբիրախտի, դաբաղի, խոզերի դասական ժանտախտի եւ այլ հիվանդությունների համար պետպատվերի շրջանակներում պատվաստումներ կկատարվեն: Մասնավորապես`  մարզպետարանը պահանջարկ էր ներակայացրել 49 հազար 562 գլուխ խոշոր եղջերավորների եւ մոտ 70 հազար մանր եղջերավորների համար եւ այլն» -տեղեկացնում է Հրայր Հակոբյանը: Ըստ նրա` Կապանում եւ Մեղրիում անսաուններին արոտներ կտեղափոխեն ապրիլի 10-ից, իսկ մարզի բարձրադիր գոտիներում` Գորիսում եւ Սիսիանում ավելի ուշ` ապրիլի վերջերին եւ մայիսի սկզբներին: Մերի Սողոմոնյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter