HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացվել է Նիկոլ Աղաբաբյանի անհատական ցուցահանդեսը

Երևանի քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում բացվել է գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսըª նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին:

Ներկայացվել են 27 նոր աշխատանքներ` արցախյան պատերազմի եւ խաղաղության, Մեծ եղեռնի, ազգային արժեքների ու կրոնի թեմաներով: Հատկանշական է, որ արցախյան ազատամարտի առաջին օրերին Նիկոլ Աղաբաբյանը կտավին է հանձնել «Լույսի գույնը» ստեղծագործությունը, իսկ 1992-ին իր աշխատանքների ցուցահանդեսն է բացել նախ Շուշիում, ապա նաեւ Ստեփանակերտում:

«Անկախությունն ինձ համար ամեն ինչ է: Չեմ կարող ասել, որ վառ գույները խոսում են միայն իմ դրական հույզերի մասին: Կարծում եմ արվեստագետի հոգու խոհանոցը պետք չէ ամբողջությամբ բացել, այլ ներկայացնել այն, ինչը նկարիչը հասկանում է ապրումներից  հետո : Շնորհակալ եմ քաղաքապետարանին եւ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին` ցուցահանդեսին աջակցելու համար»,-նշել է գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ցուցահանդեսը գործելու է մինչեւ հոկտեմբերի 15-ը: Մուտքն ազատ է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter