HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համաձայնություններ` «Օրհուս» կենտրոնների և ENVSEC-ի ծրագրերի վերաբերյալ

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տնօրեն դեսպան Ս. Կապինոսին և գրասենյակի տնտեսական ու շրջակա միջավայրի ծրագրի պատասխանատու Վ. Հելոնին: Մինչ հանդիպումը նախարարը դիմել էր ԵԱՀԿ գրասենյակ` քննարկման հարց դարձնելով «Օրհուս» կենտրոնների, «Շրջակա միջավայրի և անվտանգություն» (ENVSEC) նախաձեռնության շրջանակներում կատարվող աշխատանքները` նպատակ ունենալով առավել արդյունավետ աշխատել գրասենյակի հետ: Քննարկման արդյունքում բնապահպանության նախարարն ու ԵԱՀԿ դեսպանը համաձայնություններ են ձեռք բերել «Օրհուս» կենտրոնների կառավարման և ENVSEC-ի շրջանակներում իրականացվող ծրագրերի համակարգման վերաբերյալ: Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ENVSEC-ի պարագայում կարևորվել է ակտիվ համագործակցությունը ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter