«Dundee Precious Metals»-ի տնօրենը նորից Կապանում է
Կրկին Կապան է ժամանել «Dundee Precious Metals» ընկերության (որը «Deno Gold Mining Company» ընկերության 100% բաժնետոմսերի սեփականատերն է) գործադիր տնօրեն եւ գլխավոր մենեջեր Ռիչարդ Հաուսը: Այս մասին հայտնել են Կապանում «ԷկոԼուր»-ի աղբյուրները: Ըստ նրանց հաղորդած տեղեկությունների՝ Ռիչարդ Հաուսն իր հետ Կանադայից բերել է մասնագետ Ջորջ Մովերին, ով, ինչպես ենթադրվում է, պետք է զբաղվի Շահումյանի հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծով:
Մարտի 15-ին Ռիչարդ Հաուսը հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետարանում: Ի պատասխան Շահումյանի հանքավայրի բաց եղանակով շահագործման դեմ հասարակայնության բողոքի՝ Ռիչարդ Հաուսը 2011թ. հունվարին հայտնեց, որ եթե բաց եղանակով շահագործման մասին որոշում լինի, ապա հարցը կդրվի հասարակական լայն քննարկման:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել