
Այրումի սողանքը վարչապետի համար անսպասելի էր
Հայաստանում կա 131 ռիսկային գոտի, որտեղ ամեն պահի հնարավոր է սողանքների ակտիվացում: Օրեր առաջ Այրում քաղաքում տեղի ունեցած սողանքը վարչապետը համարեց բոլորի համար անսպասելի, քանի որ այն ընդգրկված չի եղել սողանքավտանգ վայրերի ցանկում:
Վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրի այդ տարածքը եւ հստակ պարզաբանի՝ այդ վայրում սողանքը շարունակվելո՞ւ է, թե՞ ոչ:
Տիգրան Սարգսյանն այսօր ԱԺ-ում լրագրողներին տեղեկացրեց, որ այս պահին արվում են բոլոր հնարավոր գործողությունները՝ անհետ կորածներին հայտնաբերելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել