HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայփոստի» բաժանմունքների պետերը կենթարկվեն քրեական պատասխանատվության

Լոռու մարզի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր` «Հայփոստ» ՓԲ ընկերության` Վանաձորի մասնաճյուղերի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք եւ յուրացում կատարելու դեպքերի առթիվ: Մասնավորապես` պարզվել է, որ Մ. Օսյանը 2010թ. նոյեմբերից աշխատել է «Հայփոստ» ՓԲ ընկերության` Վանաձորի մասնաճյուղի թիվ 2039 բաժանմունքում` որպես բաժանմունքի պետ: 2011թ. հունվարի 5-ին Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի կենսաթոշակների վճարման ցուցակում կեղծել է հանգուցյալ Ռ. Հարությունյանի ստորագրությունը, դրամարկղից ելքագրել եւ յուրացրել է վերջինիս անվամբ ձեւակերպված, վարչական պատասխանատվություն առաջացնող կենսաթոշակի գումարը: Ինչպես հայտնում են գլխավոր դատախազության մամլո ծառայությունից, դրանից բացի պարզվել է, որ Շ. Վարդումյանը, 2006թ. նոյեմբերից մինչեւ 2010թ. սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում աշխատել է  Վանաձոր քաղաքի թիվ 16 փոստային բաժանմունքում` որպես բաժանմունքի  պետ: Շ. Վարդումյանը, հիշյալ ժամանակահատվածում իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, կենսաթոշակների վճարման փաստաթղթերում կեղծելով կենսաթոշակառու Ռ.  Խումարյանի ստորագրությունը, վերջինիս անվամբ ստացել է 839 841 դրամ կենսաթոշակային գումար: Այդ գումարից 107 000 դրամը Ա. Բոյաջյանի միջոցով նա փոխանցել է  Ռ. Խումարյանին, իսկ մնացած` 732 841 դրամը յուրացման եղանակով հափշտակել: Այնուհետեւ` Շ. Վարդումյանի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ  պարզվել է նաեւ, որ Ա. Հովսեփյանը, ով 2010թ. հոկտեմբեր ամսից  աշխատել է «Հայփոստ» ՓԲ ընկերության` Վանաձորի փոստային մասնաճյուղի նույն` թիվ 16 փոստային բաժանմունքում` որպես բաժանմունքի պետ, օգտվելով թոշակառուներ Յ. Դիլոյանի եւ Լ. Հարությունյանի` հանրապետությունից բացակայելու հանգամանքից, նրանց ստորագրություննեը կեղծելու միջոցով 2010թ. հոկտեմբեր ամսին յուրացման եղանակով  հափշտակել է  վերջիններիս կենսաթոշակային գումարները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter