HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոցծառայողը մեղադրվում է կաշառակերության մեջ

Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` սոցիալական ծառայության տարածքային բաժնի գլխավոր մասնագետի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ: Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Մ. Թումանյանը, 1999 թվականից աշխատել է Վանաձոր քաղաքի սոցիալական ծառայության տարածքային բաժնում` որպես գլխավոր մասնագետ: Վերջինս Վանաձոր քաղաքի բնակչուհի Տ. Հովհաննիսյանի ընտանիքի անդամների բացակա լինելու հանգամանքն անտեսելու, ինչպես նաեւ նպաստառուների ցուցակում  մնալու եւ նպաստ վճարելու համար 2010 թվականից մինչեւ 2011 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում Տ. Հովհաննիսյանից պահանջել եւ նույն քաղաքի թիվ 18 փոստային բաժանմունքի պետ Ա. Ավագյանի միջոցով եւ օժանդակությամբ ստացել է ընդհանուր 175 000 դրամ կաշառք: «Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդված 1-ին մասով»,- տեղեկացնում են գլխավոր դատախազության մամլո ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter