Արսեն Բաբայանը հերքում է
Քիչ առաջ Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը տարածել է մամուլի հաղորդագրություն, որում ասվում է. «Լրատվության միջոցներով տարածված այն տեղեկությունը, թե իբր ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում երկու դատապարտյալի կողմից ս.թ. մարտի 16-ին հացադուլ է հայտարարվել, ամբողջությամբ մտացածին է: ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում կալանավորված կամ դատապարտված որևէ անձ հացադուլ չի հայտարարել, ինչպես նաև որևէ մեկը չի կարել իր բերանը կամ աչքերը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել