HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեծ հումանիստի ունեցվածքը

Անդրադառնալով Արթուր Բաղդասարյանի ունեցվածքին` ՕԵԿ մամուլի քարտուղարը հայտարարել է, թե ՀՀ ցանկացած քաղաքացու պես` Արթուր Բաղդասարյանն էլ սեփականության իրավունք ունի, իսկ «խնդրո առարկա» կոնյակի գործարանը «ներկայիս սեցիալ-տնտեսական ծանր պայմաններում զբաղվածության խնդիր է լուծում` աշխատատեղ ապահովելով շուրջ 700 մարդու համար»: «ՉԻ» - Մարդուն հարցնում են` ամբողջ կյանքումդ պետական պաշտոնյա ես եղել, քեզ որտեղի՞ց  այնքան փող, որ կոնյակի գործարան ես կառուցում, իսկ սա ասում է` «ես դրանով սոցիալական խնդիր եմ լուծում»: Ջեբկիրն էլ է սոցիալական խնդիր լուծում (ընտանիքն է կերակրում), բայց դա որևէ կերպ չի արդարացնում նրա հանցանքը: Բանդարի պարագլուխներն էլ են սոցիալական հարցեր լուծում` բանդայի անդմաներին կանոնավոր աշխատավարձ են վճարում, բայց որևէ նորմալ երկրի դատարան, չգիտես ինչու, հաշվի չի առնում այդ «մեղմացուցիչ հանգամանքը»: Այնպես որ` Արթուր Բաղդասարյանը ճիշտ կանի, եթե հստակ ասի, թե որտեղի՞ց իրեն այն գումարը, որով ինքը նման «սոցիալական ծրագիր» է իրականացնում: Միայն թե չասի` գիտե՞ք, պարտքով եմ վերցրել բրիտանացի դիվանագետներից: Աշխարհով մեկ խայտառակ կլինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter