HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարդացեք տպագիր «Հետքի» այսօրվա համարում

  • Հանձնարարականներ. երբ սպառված է հավատալու ռեսուրսը
Ինչ էին նշանակում նախագահ Սերժ Սարգսյանի` Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին ուղղված խոսքերը: Ինձ նման հարց է տվել մի վարկառու գյուղացի: Ես չեմ կարողացել բացատրել, որովհետեւ չեմ հասկացել Ա. Ջավադյանին ուղղված խոսքերի իմաստը: (Հեղինակ` Էդիկ Բաղդասարյան)
  • Կիվի թռչունը
«Որպեսզի ենթարկվեն քեզ, դու ինքդ պետք է ենթարկվես»: Այս կարգախոսով ՀՀ երրորդ նախագահը եկավ իշխանության: Այդ կարգախոսի տակ արդեն երեք տարի է` ենթարկելու ու ենթարկվելու հակումներով տասնյակ հազարավոր մարդիկ խտացնում են ՕԵԿ, ԲՀԿ ու ՀՀԿ շարքերը: (Հեղինակ` Արամ Մաթեւոսյան)
  • «ԵԱՀԿ-ն դիակ է..., Ռուսաստանը` կարգավորման ֆասիլիտատոր»,- ասում է ռուս քաղաքագետ Դմիտրի Պոլիկանովը
Ճապոնիայում բնական աղետները վերջինը չեն: Ավելի ու ավելի հաճախ  տեղի ունեցող երաշտներով, ցունամիներով, հրաբխային ժայթքումներով բնությունը, կարծես, մարդկանց մղում է միասնաբար լուծելու գլոբալ խնդիրները: (Հեղինակ` Լաուրա Բաղդասարյան)
  • Տաթեւի հարեւանությամբ երկաթի հանք կշահագործվի
Այս տարվա փետրվարի 23-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդունել է չինական «Ֆորչյուն Օյլ» ընկերության պատվիրակությանը եւ քննարկել հանքարդյունաբերության ոլորտում նրանց իրականացնելիք ներդրումային ծրագիրը: Տեղեկացնենք, որ ընկերությունն այս տարվա հունվարին Հայաստանում ձեռք է բերել երեք հանքավայր, որոնցից մեկը գտնվում է Սյունիքի մարզի Սվարանց գյուղում: Հանքավայրը գտնվում է Տաթեւ գյուղից ընդամենը 4 կմ հեռավորության վրա: (Հեղինակ` Էդիկ Բաղդասարյանի)
  • Հանրապետական Հակոբյանը` ՕԵԿ-ի համար
Այն, որ «Օրինաց երկիր» կուսակցության PR-ով զբաղվում են նաեւ հանրապետականները, արդեն գաղտնիք չէ: Օրինակ` Էջմիածնում ՕԵԿ-ի վարկանիշի բարձրացման գործը ստանձնել է հանրապետական, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (հասարակության մեջ հայտնի է Ճոյտ մականունով): Հակոբյանն իրեն պատկանող «Զվարթնոց» հյուրանոցային համալիրի տարածքի մի մասը հատկացրել է ՕԵԿ-ին` նոր գրասենյակի համար, որի աշխատանքները համակարգում է հենց նրա որդին` Արմեն Հակոբյանը: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)
  • Կապրիելյանի գործունեության դրվագներից մեկը. Հրաչ Ներսես Կապրիելյանը պատասխանում է
«Հետքը» Նյու Յորքից նամակ է ստացել` «Ֆեդեքս» փոստային ծառայության միջոցով: Թեեւ այն շարադրված է 3-րդ դեմքով ու հոգնակի թվով, այնուամենայնիվ, ստորագրված է սփյուռքահայ Հրաչ Ներսես Կապրիելյանի կողմից, եւ իբրեւ հեղինակ պետք է դիտարկել հենց նրան:
  • Սփյուռքահայ գործարարն ու ՀՀ պատգամավորը
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը Հրաչ Կապրիելյանի նախկին գործընկերներից է, «Իտարկո Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի բաժնետերերից մեկը: 7 տարի է` երբեմնի ընկերների հարաբերությունները սրվել են, անցել դատական ատյաններով, հասել ոստիկանության քննչական գլխավոր վարչություն: (Հեղինակ` Արարատ Դավթյան)
  • Վանաձորի «թաքնված» թափոնակուտակիչը
Խորհրդային տարիներին Վանաձորի «Պրոմեթեյ» քիմիական գործարանի (այժմ` «Վանաձոր – Քիմպրոմ» ՓԲԸ) ամոնիակի արտադրության ընթացքում առաջացած թափոնները կուտակվում էին քաղաքի ծայրամասում կառուցված թափոնակուտակիչում: 1988-ի երկրաշարժից հետո գործարանը դադարեցրեց արտադրությունը, 23 տարի է` մոռացության է մատնվել նաեւ թափոնակուտակիչը: (Հեղինակ` Լարիսա Փարեմուզյան)
  • Համայնքապետը պատրաստ է իր հողերը վաճառել` հանուն գյուղատնտեսության զարգացման
Բաղրամյանում գյուղացիներն իրենց խաղողի այգիները զանգվածաբար քանդեցին 1990-ականների սկզբին, երբ մթերող գործարաններին հանձնած բերքի դիմաց, որից ստացված եկամտով պիտի ապրեին ամբողջ տարին, գործարանատերերից ոչինչ չստացան: Լավագույն դեպքում 1 տոննա խաղողի դիմաց որպես հատուցում ստացան 20 լ դիզելային վառելանյութ: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)
  • Նորից տիրացել են ուրիշի ունեցվածքին
Բաց նամակ ՀՀ նախագահ պարոն Ս. Սարգսյանին ԱՄՆ-ի քաղաքացի, ՀՀ-ում Կացության հատուկ կարգավիճակ ունեցող Էդմոնդ Արշակի Խուդյանից
  • Բողոքի ցույց Կառավարության որոշման դեմ
Lոռու մարզի Այգեհատ գյուղի հրապարակում մարտի 15-ին գյուղացիները ցույց էին կազմակերպել: Մի քանի օր առաջ համայնքապետ Արշակ Շահվերդյանը համագյուղացիներին տեղեկացրել է, որ գյուղի 130 հա «Չալ» հանդամասի արոտավայրը, համայնքի հետ մեկ միավոր չլինելու պատճառով, կցվել է հարեւան Արդվի համայնքին եւ այսուհետ լինելու է արդվեցիների սեփականությունը: (Հեղինակ`Lարիսա Փարեմուզյան)
  • Ընդերքի մասին նոր օրենսգիրքը գաղտնագրված է
Կարծում է Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը
  • «Հայորսմիավորումը» բյուջեի գրպանն է մտնում
«Հայաստանի որսորդների եւ ձկնորսների միավորում» (կրճատ` «Հայորսմիավորում») հասարակական կազմակերպության նախկին աշխատակիցները ահազանգում են կազմակերպության ներսում կատարվող չարաշահումների մասին: (Հեղինակ` Քրիստինե Աղալարյան)
  • Ծնողական իրավունքից զրկելու համար, այն նախ պետք է ունենալ
Ղարիբջանյանցի Սեյրան Հարությունյանին, ում երեխաները սոցիալական ծանր պայմանների պատճառով 2009թ-ի սեպտեմբերից գտնվում են Գյումրու երկու գիշերօթիկ հաստատություններում, հանդիպեցինք Ֆրիտյոֆ Նանսենի անվ. «Հույս» նախկին մանկատանը: Սեյրանն եկել էր տեսակցելու երեխաներին` Ռոմանին ու Սուսաննային: (Հեղինակ` Երանուհի Սողոյան)
  • Ես հայ եմ, բա ինչ եմ...
Էլմիրային չիմացողի մտքով դժվար թե երբեւէ անցի, որ նա ազգությամբ հայ չէ. հստակ արտասանվող ղարաբաղյան բարբառ, «յան»-ով վերջացող ազգանուն եւ վերջապես հայկական անձնագիր: Էլմիրային թերեւս կարող է մատնել միայն այն, որ հայերեն կարդալ չգիտի: (Հեղինակ` Քնար Բաբայան)
  • Նանա Արամյան. սյուրռեալիզմի հայ քրմուհին
Հայաստանի ժամանակակից արվեստի դաշտում հայտնի ամուսնական զույգերից են Նանա Արամյանը եւ Նարեկ Ավետիսյանը: Գեղեցիկ զույգ, երկու տաղանդավոր արվեստագետ, երկու հայտնի արվեստագետների զավակներ, երկու «համակարգչային քրմեր»` երկուսն էլ գեղանկարչության խենթ նվիրյալներ... 2011-ի գարնանամուտը նրանք նշանավորեցին իրենց` վաղուց սպասված անհատական ցուցահանդեսներով: (Հեղինակ` Լիլիթ Սարգսյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter