«Արմենիան» հուսով է, որ «Արմավիան» կշտկի իրադրությունը
««Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն անհանգստացած է ««Արմավիա» ավիաընկերության` երեք ամիս կուտակած պարտքի գումարի աճի կապակցությամբ: Անհանգստացնում է նաև այն հանգամանքը, որ ավիաընկերությունը մշտապես խախտում է պարտքի մարման իր իսկ ներկայացրած ժամանակացույցը:
Ինչ վերաբերում է ավիավառելիքի սակագներին, նշենք, որ «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն ավիավառելիքը ձեռք է բերում «Արմավիա» ավիաընկերության բաժնետիրոջը պատկանող «Միկա Լիմիթեդ» ընկերությունից և վաճառքի գին է սահմանում` համաձայն ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի սահմանած բանաձևի: Ընդ որում, ավիավառելիքի դիմաց վճարումը «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն կատարում է ավիավառելիքը ստանալու պահին` նույն օրը` առանց ուշացումների:
««Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն ցավում է ուղևորներին ավիաընկերության պատճառած անհարմարությունների համար և հուսով է, որ ազգային ավիափոխադրողը շուտափույթ միջոցներ կձեռնարկի իրադրությունը շտկելու համար` ժամանակին կատարելով իր ստանձնած պարտավորությունները:
Հայտնում ենք, որ ««Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն օդանավերի սպասարկման ներկայիս գները սահմանել է 2005թ.` հաշվի առնելով օդանավակայանի զարգացման Մաստեր պլանը, և առ այսօր չեն փոփոխվել:
«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ հանրային կապերի բաժին
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել