HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թամամյանը Հայաստանում է

Երեկ լուրեր էին շրջում, թե ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը հեռացել է Հայաստանից: Թերթը երեկ ճշտել է, որ Թամամյանն այժմ Երևանում է` նա մի քանի օրով մեկնել է Մոսկվա ու վերադարձել: Թերթի տեղեկություններով, նա փորձում է մտնել Սերժ Սարգսյանի մոտ և բացատրություններ տալ իր նկատմամբ առաջ քաշվող մեղադրանքների կապակցությամբ, սակայն վերջինս չի ընդունում: Թերթին հասած լուրերով, Թամամյանը փորձում է այդ գործում ներգրավել այլ անձանց, որոնք կարող են իր ասելքը հասցնել ՀՀ նախագահին, Մոսկվա էլ մեկնել էր այդ նպատակով: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, այս օրերին Ռոբերտ Քոչարյանն է լուր ուղարկել, թե ուզում է տեսնել նրան, սակայն Թամամյանը նրան չի այցելել:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter