HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Ծառուկյանը ընտանիքի հետ մեկնել է արտերկիր

Ինչպես փոխանցում են թերթի իշխանական աղբյուրները, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այս օրերին ընտանիքով մեկնել է արտերկիր: Ըստ որոշ տեղեկությունների` երկրից մեկնելու` Ծառուկյանի այս քայլը պայմանավորված է ՀՀ-ում ստեղծված խիստ լարված մթնոլորտով և հնարավոր է սոցիալական բունտով. քանի որ այս ամենի արդյունքում երկրում կարող են անկանխատեսելի փոփոխություններ լինել, ԲՀԿ նախագահը որոշել է մեկնել` ապահովագրելով իրեն հնարավոր վտանգներից: Էլ չեն վախենում Վերջին երկու օրերին ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի մոտ 3-4 ժամանոց խորհրդակցություններ են անցկացրել, որտեղ նա իր ենթակաների հետ քննարկել է, թե ինչ պետք է անեն, որ մարդիկ այսօրվա հանրահավաքին չմասնակցեն: Թերթի տեղեկություններով, ոստիկանները ներքին զրույցներում նշել են, որ օպերատիվ տեղեկություններով, եթե հատուկ միջոցներ չձեռնարկվեն, ապա այսօրվա հանրահավաքը անչափ բազմամարդ կարող է լինել, ինչը ՀՀ իշխանություններին լուրջ մտահոգել է: Ոստիկանները արձանագրել են նաև, որ նախկինի համեմատ մարդիկ սկսել են չվախենալ ոստիկանական ահաբեկումներից: Հանրապետության ոստիկանության բոլոր բաժիններրի` հատկապես քրեական հետախուզության աշխատակիցներին երեկ հանձնարարվել է բոլոր գործերը թողնել և զբաղվել միայն հանրահավաքին մարդկանց մասնակցությունը խոչընդոտող միջոցառումներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter