
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի և Աքսել Ֆիշերի հետ երեկվա հանդիպման մասին «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը թերթին պատմել է. «Պրեսկոտն ասաց, թե չի կատարվել ՄԻԵԴ որոշումը, իհարկե, այնտեղ նշված չէր, թե հարկավոր է եթեր տալ «Ա1+»-ին, բայց հարկավոր էր անցկացնել թափանցիկ մրցույթ, որը չկայացավ»:
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն այս կապակցությամբ թերթին ասել է. «Համազեկուցողները նման գնահատական չեն կարող տալ, քանի որ դա ենթադրում է իրավական գործընթաց ու դուրս է համազեկուցողների գնահատման շրջանակներից: ՄԻԵԴ որոշումների կատարումը դիտարկելու համար ԵԽ-ում գոյություն ունի հատուկ կոմիտե, որը գործում է ԵԽ նախարարների կոմիտեի ենթակայությամբ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել