HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարչապետի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը լինելու է Սերժ Սարգսյանի ամուր թիկունքը

Այսօր Ազգային ժողովում վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով լրագրողներից մեկի՝ Ռոբերտ Քոչարյանի առաջադրած պայմանների դեպքում ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցին, ասաց, թե նախագահները միշտ քաղաքական դաշտում են, այդ թվում` Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, որոնք էլ նույն քաղաքական դաշտում ընտրում են իրենց ռազմավարությունը:

«Օրինակ` Լեւոն Տեր-Պետրոսյանը երկար ժամանակ լռում էր, դա նույնպես իր կողմից ընտրված վարքագծի կանոն էր: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, ապա կարող եմ ասել, որ Հայաստանում սոցիալական, տնտեսական քաղաքականության պատասխանատվությունը ստանձնել են կոալիցիա կազմող երեք քաղաքական կուսակցություններ: Ընդ որոմ` Հանրապետական կուսակցությունը եղել է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը: Ես կարծում եմ, որ այն քաղաքական հենարանը, որ այսօր ունի Սերժ Սարգսյանը, ունի բավարար քաղաքական ներուժ, կամք, հնարավորություն՝ ապահովելու մեր երկրում բնականոն բարեփոխումներ»,-ասաց վարչապետ Սարգսյանը:

Վարչապետը կարծում է, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը եղել են, կան եւ ապագայում էլ լինելու են լավ ընկերներ, ավելին` մտերիմ ընկերներ:

«Ինչպես Սերժ Սարգսյանն է 10 տարի եղել Ռոբերտ Քոչարյանի ամուր թիկունքը, այնպես էլ, համոզված եմ՝ Ռոբերտ Քոչարյանն է լինելու Սերժ Սարգսյանի աջակիցը, ամուր թիկունքը, որը կապահովի Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեր թիմին հասնել հաջողությունների՝ բոլոր ոլորտներում»,- ավելացրեց Տիգրան Սարգսյանը:

Մեկնաբանություններ (1)

gayane
Verjapes mek@ aznvutyaun unecav aselu, vor @ntrelov s. sargsyanin, menq @ntrum enq r. qocharyanin

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter