«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունն արդեն նոր տնօրեն ունի
«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ աշխատակիցներն արդեն ծանոթացել են ձեռնարկության նոր տնօրենի հետ: Կոմբինատի աշխատակիցների փոխանցմամաբ` նորանշանակ տնօրենը Բուլղարիայից է:
Ընկերությունը պաշտոնապես դեռ չի հայտարարում նորանշանակ տնօրենի անունը: Ըստ «Դինո գոլդի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանի` նոր ղեկավարի մասին պաշտոնապես կհայտարարվի փոքր-ինչ ուշ:
Իսկ մինչ այդ նոր տնօրենը կծանոթանա իր նոր պաշտոնին ու կոմբինատի աշխատանքին:
Ի դեպ, աշխատանքային այցով «Դինո գոլդ» է այցելել նաեւ ընկերության սեփականատեր «Դանդի Փրիշս Մեթլզ» («Dandee Precious Metals») կանադական ընկերության գլխավոր գործառնական տնօրեն Ռիկ Հաուզը:
Այցի ընթացքում նա հանդիպել է նաեւ մարզային իշխանությունների հետ, ներկայացրել ընկերության նոր նշանակված աշխատակիցներին, ինչպես նաեւ ամփոփվել է Կանադա կատարած այցը:
Իսկ այսօր էլ պաշտոնական հանդիպում է տեղի ունեցել Կապանի քաղաքապետի հետ, որն ընթացել է առանց լրագրողների մասնակցության, թեեւ լրագրողներին նախապես հրավիրել էին, բայց ընկերության պատասխանատուների կողմից վերջին պահին հանդիպման վայրը փոխելու եւ լրատվամիջոցներին այդ մասին տեղյակ չպահելու պատճառով քաղաքապետարան եկած լրագրողներն այդպես էլ չկարողացան ներկա գտնվել ու մասնակցել հանդիպմանը:
Նախապես լրագրողներին ասվել էր, որ այն կկայանա Կապանի քաղաքապետարանում, սակայն այնտեղ հավաքված լրագրողները 30 րոպե սպասելուց հետո իմացան, որ հանդիպումն այդ պահին ընթանում է «Դինո գոլդում», եւ նշանակված ժամին հանդիպում Կապանի քաղաքապետարնում չի լինելու:
Մերի Սողոմոնյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել