Ադրբեջանը 12 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը
Համաձայն ՀՀ ՊՆ օպերատիվ տվյալների` մարտի 15-16-ը ընկած ժամանակահատվածում Հայաստան-Ադրբեջան սահմանահատվածում հակառակորդը խախտվել է հրադադարի ռեժիմը շուրջ 12 անգամ, որի արդյունքում արձանագրվել է ավելի քան 200 կրակոց:
Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են Բերքաբեր, Կոթի, Վազաշեն, Այգեձոր, Պառավաքար, Կայանավան, Չինարի, Սևակավան, Երասխ և Խնձորուտ բնակավայրերի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Հակառակորդը կրակոցներ է արձակել նաև մանկապարտեզների, դպրոցների ու երթևեկող ավտոմեքենաների ուղղությամբ:
Ի պատասխան հակառակորդի ակտիվ նախահարձակ գործողությունների` ՀՀ ՊՆ ստորաբաժանումները գործել են առավել հավասարակշռված, հայկական կողմից կրակոցներ չեն արձակվել:
Ի դեպ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների` սահմանի հիշյալ մի քանի հատվածներում հրադադարի խախտումներ են արձանագրվել, իբր, հայկական կողմից: Հերքելով ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը` մարտի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը մեկ անգամ ևս հայտնել է, որ ՀՀ զինված ուժերը շարունակում են պահպանել հրադադարի ռեժիմը:
Վերջին օրերին հակառակորդն առաջնային դիրքերում իրականացնում է նաև ինժեներական, որոշ հատվածներում` ականապատման աշխատանքներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել