Գագիկ Ծառուկյանը ընտանիքի հետ հանգստանում է Դուբայում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը երեքշաբթի` մարտի 15-ին, մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Հետքին» տեղեկացրեց, որ Ծառուկյանը ամեն տարի այս օրերին մեկնում է արտերկիր հանգստանալու:
«Գագիկ Ծռուկյանի մեկնելը որեւէ կապ չունի քաղաքական իրադարձությունների հետ: Սա նախօրոք պլանավորած հերթական արձակուրդ է»,-ավելացրեց Խաչիկ Գալստյանը:
Նշենք, որ մամուլում, լուրեր են տարածվել, որ Գագիկ Ծառուկյանը ընտանիքի անդամների հետ մեկնել է արտերկիր` այդպիսով պաշտպանվելով Հայաստանում սպասվող լարված սոցիալ-քաղաքական իրավիճակից բխող հետեւանքներից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել