HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ու թեեւ չեմ վրացի, տարակուսած մնացի

Վայ, Գալուստ Գրիգորիչ, վայ: Հավանաբար, ամեն Աստծո օր մենք դատապարտված ենք զարմանալու, փշաքաղվելու, շվարելու, ծիծաղից թուլանալու եւ այլն: Օր չի լինում, որ անցնի առանց էքսցեսների: Խենթանալիք է: մարտի 22-ին դեռ ուշքի չէինք եկել վարչապետի՝ անասնապահության ոլորտի աշխատողների համար կարդացած դասախոսությունից, մարտի 23-ին արդեն Գալուստ Սահակյանն է ստիպում մեզ ուշագնաց լինել:   «Հիմա ընտրել ենք նոր ուղի: Ասում ենք, որ ԿԸՀ-ն պատասխանատու է եւ պատասխանատվություն է կրում ընտրությունների որոկի համար: կարծում եմ՝ սա է ամենակարեւորը»: Բայց ինչո՞ւ է սույն կարեւոր բանը Գալուստ Սահակյանի համար նորություն, նոր ուղի, ռիա թազա, յենի յոլ... 13 տարվա իշխանություն ունեցող կուսակցության ներկայացուցիչը, փաստորեն, խոստովանում է, որ միայն այս՝ իրենց հաղթած ընտրություններում ԿԸՀ-ն որեւէ պատասխանատվություն չի կրել այդ որակի համար, եւ իրենք այնքան մտահոգ են, որ ցանկանում են վերջապես այդ լուծը դնել ԿԸՀ-ի ուսերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter