HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրահավաքն ավարտվեց

Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքն ավարտվեց: Րոպեներ առաջ ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ այսօր ցուցարարները կցրվեն: Ապրիլի  8-ին նախատեսված  հանրահավաքը տեղի կունենա Ազատության հրապարակում, եթե իշխանությունները թույլատրեն և ի գիտություն ընդունեն իրազեկումը, հակառակ դեպքում նրանք կրկին կհավաքվեն Մատենադարանի հարակից հրապարակում:  Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկով քաղաքապետարանին իրազեկում կներկայացվի ոչ թե Կոնգրեսի կամ դրա անդամ որեւէ կուսակցության կողմից, այլ հանրահավաքի մասնակիցների կողմից: Ազատություն հրապարակում հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կշարունակի իր «Ծոմ Ազատությանը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter