Մասնակցել է 9000 մարդ. ոստիկանությունը` հանրահավաքի մասին
Մարտի 17-ին Մատենադարանի հարակից տարածքում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի կողմից ի գիտություն ընդունված Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը: Հանրահավաքը սկսվեց ժամը 17.20-ին: Մասնակցում էր 9000 մարդ:
Չնայած հասարակական կարգը պահպանող ոստիկանության ծառայողների հորդորներին, հանրահավաքի մասնակիցների մի մասը այդ ընթացքում փակել էր Մաշտոցի պողոտայի և Կորյունի փողոցի հատման հատվածը` խոչընդոտելով երթևեկությունը:
Հանրահավաքն ավարտվեց ժամը 18.30-ի սահմաններում, ինչից հետո կազմակերպիչների կոչով սկսվեց երթ դեպի Օպերայի հրապարակ: Բանակցությունների արդյունքում ոստիկանները երթի մասնակիցներին թույլատրեցին հանրահավաքը շարունակել Օպերայի հրապարակում:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել