HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ծոմ ազատության - քաղց փոփոխության» նախաձեռնող խումբ

Վերջին օրերի ընթացքում շատ բան է փոխվել Հայաստանում: Րաֆֆի Հովհաննիսյանը, ով Հայաստանում ազատության, օրինականության և տնտեսական աՃ ապահովելու նպատակով երկու տասնամյակ շարունակ մտածված ու համբերատար քաղաքական աշխատանք է ծավալել, որոշեց, որ կաշառակեր քաղաքական գործիչները, ապաշնորհ բյուրոկրատներն ու անիրավ դատավորները դանակը ոսկորին են հասցրել: Այդ իսկ պատճառով, մարտի 15-ի առավոտյան նա հացադուլ հայտարարեց, որպեսզի վերջ դնի դատարկ խոստումներին և երկրի համար աղետալի դարձած անտարբերությանը: Մարտի 15-ից Րաֆֆի Հովհաննիսյանը «Ծոմ ազատության» կարգախոսով հացադուլ սկսեց Երևանի Ազատության հրապարակում: Մինչ այս, 2008 թվականի մարտի 1-ից ի վեր, Ազատության հրապարակում քաղաքացիների կողմից բողոքի ցույցեր կազմակերպելու փորձերը կանխվել էին ոստիկանության կողմից ձերբակալություների և բռնությունների միջոցով: Իր այս համարձակ քայլով Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվեց վերջ դնել իշխանությունների կողմից ստեղծված արգելքին և արդեն մարտի 17-ին հազարավոր ցուցարարներ, Հայ ազգային կոնգրեսի գլխավորությամբ, վերագրավեցին Ազատության հրապարակը: Հանուն մարդկային պարկեշտության և առաքինության ՀՀ իշխանություններից ակնկալում ենք. 1. Դադարեցնել ոստիկանների կողմից կիրառվող հակասահմանադրական արգելքը, ըստ որի Րաֆֆի Հովհաննիսյանին արգելվում է վրան տեղադրել Ազատության հրապարակում 2. Հովհաննիսյանի առողջական վիճակը պահել շարունակական բժշկական վերահսկողության ներքո 3. Դադարեցնել ոստիկանության կողմից իրականացվող ապօրինի խուզարկություններն ու սադրիչ գործողությունները Սատար կանգնելով Րաֆֆի Հովհաննիսյանին` մեր աջակությունն ենք հայտնում նաև բոլոր նրանց, ովքեր պայքարում են ազատ և արդար Հայաստանի ապագայի համար: Միաժամանակ կոչ ենք անում գործել միասնականության և վճռականության ոգով: «Ծոմ ազատության - քաղց փոփոխության» նախաձեռնող խումբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter