«Հիման» կառավարությունից պահանջում է մեկնել արտագնա աշխատանքի
ՀՀ Կառավարությունը հայտնաբերել է Հայաստանում գործազրկության հարցը լուծելու ամենակարճ ուղին՝ Հայաստանի հայաթափմանը նպաստելը: Գաղտնիք չէ, որ Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում ստեղծվել են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հովանու ներքո գործող միգրացիոն կենտրոններ, որոնց մոտ հեռանալ ցանկացող ՀՀ քաղաքացիների հերթեր են գոյանում:
Պահանջում ենք կառավարությունից սեփական օրինակով անմիջապես պատրաստել փաստաթղթերն ու դիմել մոտակա միգրացիոն կենտրոն՝ արտագնա աշխատանքի մեկնելու թույլտվություն ստանալու:
«Հիմա» երիտասարդական շարժում
Այսօր` ժամը 13:00, Կառավարության շենքի դիմաց կկայանա բողոքի ակցիա ՀՀ Կառավարության միգրացիոն քաղաքականության դեմ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել