HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վթար մետրոյում. երթևեկությունն իրականացվում է մեկ ուղղությամբ

Մոտ 30 րոպե առաջ Երևանի մետրոպոլիտենի գնացքը մնացել է թունելում, և երթևեկությունը ժամանակավոր դադարեցվել է: «Հետքին» հակասական տեղեկություններ հայտնեցին այն մասին, թե արդյոք վագոնում ուղևորներ եղե՞լ են: Հանրապետության հրապարակ կայարանի աշխատակիցն ասաց, որ վագոնում ուղևորներ եղել են, մինչդեռ նույն կայարանում հերթապահություն իրականացնող ոստիկանի պնդմամբ` խափանված գնացքում ուղևորներ չկան: Վերջինս նշեց, որ վթարից քիչ անց սկսվել են վթարավերականգնողական աշխատանքները, և այս պահին մետրոպոլիտենում աշխատում է միայն մեկ գնացք մեկ ուղղությամբ, ինչն էլ ուշացումների և ուղևորների կուտակումների պատճառ է դարձել: Հանրապետության հրապարակ կայարանում ժետոնների վաճառքը վերսկսվել է մի քանի րոպե առաջ: Մինչ այդ հավաքված ուղևորների մեծ մասը հետ էր պահանջում վճարած գումարը և աղմկում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter