Թամամյանը փորձում է հանդիպել նախագահին
Երեկ մեզ հաջողվեց կապվել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի հետ, որը, ինչպես գրել էինք, մի քանի օր Հայաստանից բացակայելուց հետո վերադարձել է եւ արդեն 2 օր է՝ Երեւանում է: Նա զարմացած էր վերջին օրերի մամուլի հրապարակումներից, որոնք միաբերան պնդում էին, թե «Թամամյանը փախել է»:
Երեկ նա եղել է իր հայրական տանը, որտեղ հիմա տարեց մայրն է ապրում: Ապա այցելել է հոր գերեզմանին, ում մահից դեռ 18 օր է անցել:
Մենք տեղեկացանք նաեւ, որ նա փորձում է ընդունելություն գտնել Սերժ Սարգսյանի մոտ, որ իրեն արդարացնող փաստարկներ ներկայացնի: Առայժմ չի հաջողվում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել