
ԵԽԽՎ համազեկուցողների հետ երեկ հանդիպման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը, ինչպես պատմեց «Առավոտին», ասել է. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի նոր խմբագրությամբ տարբերակի ընդունման հարցում «բարերար» դերակատարություն ունեցավ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, որն իր դրական գնահատականով ինչ-որ իմաստով խրախուսեց այդ օրենքի ընդունումը»:
Խոսել է նաև ՀՌԱՀ-ի կազմավորման սկզբունքի անբավարար լինելու և այդ մարմինի գործունեության «ոչ բավարար թափանցիկության, մրցութային փաստաթղթեր չտրամադրելու դեպքերի» մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել