HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հրանուշ Հակոբյանը հերթական անգամ հայտնվեց տհաճ իրավիճակում

Այսօր՝ Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամին, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հարց ուղղեց կառավարությանը, ինչից հետո սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տեղը չէր գտնում:

Վահան Հովհաննիսյանն ընթերցեց սփյուռքի նախարարության կայքէջից մի գրություն, որը լրատվամիջոցներից մեկի հրապարակած հոդվածն է եղել: Ըստ այդմ, «Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ մեկնարկել է «Հայաստան-3500» խորագիրը կրող ծրագիրը: Նախագծի նպատակն է աջակցել արևմտյան երկրներում բնակվող 3 500 հայերի վերաբնակեցմանը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է «Հայաստան - 3500» նախաձեռնող խումբը: Ծրագրի նախաձեռնողները վստահ են, որ դրա իրագործումը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը: Նախագծի կազմակերպիչների հաշվարկներով` հայերը միջինը 50-հազարական դոլար կբերեն իրենց հետ, այդ գումարը նրանք կծախսեն բնակարանի ձեռքբերման համար կամ կներդնեն բիզնեսում»:

Վահան Հովհաննիսյանը հետաքրքրվեց, թե ովքեր են այդ նախաձեռնող խմբի անդամները, եւ դա ինչ ծրագիր է: Հետո հիշեցրեց իրաքահայերի ներգաղթը, որից հետո շատերը, բնակարան կամ իրենց համար անհրաժեշտ պայմաններ չստանալով, ի վերջո, լքեցին Հայաստանը:

Ամբիոնին մոտեցավ եւ հարցին պատասխանեց ՀՀ  սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա այնքան հուզված էր, որ խոսելիս շունչը կտրվում էր: Նախարարը նշեց, թե պետք չէ հավատալ մամուլի ամեն մի հրապարակմանը, իսկ երբ Վահան Հովհաննիսյանն ասաց, որ այդ հրապարակումը վերցրել են նախարարության կայքից, Հրանուշ Հակոբյանն արդարացավ, թե Հայաստանում չի եղել, եւ չգիտի այդ մասին՝ խոստանալով աշխատակիցներից ճշտել, թե դա ինչ է:

«Երեւի հայրենադարձության մասին նյութ է եղել, աշխատակիցները տեղադրել են կայքում»,- հավելեց նախարարը եւ թվարկեց իրենց աշխատանքների ու ծրագրերի արդյունքները:

Նստելով իր տեղը` մի քանի րոպե անց նախարարը նախ մոտեցավ վարչապետ Տիգրան Սարգսյանին, նրա հետ մի քանի րոպե խոսելուց հետո մոտեցավ նաեւ Վահան Հովհաննիսյանին:

Հրանուշ Հակոբյանն այսօր հեռացավ նիստի ավարտից 10 րոպե շուտ, թեպետ սովորաբար մնում էր մինչև ավարտը:

Մեկնաբանություններ (9)

Varaz Syuni (Amsterdam)
Hargeli HETQ - yes arden IROK CHEM HASKANUM te INCHU ek tpum ays iren BARON kochox anhati IM ANDZIN UXVATS SPARNATSOX commentnery?........Hima el comment 8-um e SPARNUM.........Yst HETQ-i informatia-i ays txan ashxatum e Kajarantsi oligarx pargamavor VAHE HAKOBIAN-i biznesnerits mekum u AMENAYN HAVANAKANUTIAMB PATVEROV comment e grum.........Zhamanaky che vor (temayits durs)SPARNATSOX commentner UXVATS mardkants adzin aylevs CHTPEK..........Sksum e IROK DZANDZRANALI darnal.
Նուբար Ասլանյան
Հրանուշ Հակոբյանի խաթրին«մի կպեք»:«Նա չափազանց բարի կին է»:Նրան ինչ ասում են՝ լսում,անում է,թե չէ՝ գործից կհանեն ու ինքն էլ չամադանները կհավաքի ու հայդա Փարիզ:Ի «հոօգուտ»նրան,ասեմ,որ կոմսոմոլ «վախտն »էլ էր այդպես,այնպես որ дело мастера боится:Իսկ եթե ավելի լուրջ՝ ով էլ լիներ նրա տեղը պիտի «երգեր»նույն «տըռըվըռը»խաղերը՝ սրտաճմլիկ,հայրենասիրության նուրբ լարերը գրգռող իր աղվեսաբանությամբ:Այս բոլոր(«Արի տուն»,«Հայաստանը դու ես») ծրագրերի նպատակը,ուղն ու ծուծը մեկն է՝ ՓՈՂ ՄՏՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ:Համաձայն եմ,(նաեւ՝ առանց«խաղերի»)բայց խոսքը ի՞նչ Հայաստանի,ո՞ր Հայաստանի մասին է, որտեղից մարդիկ կրկին փախչում ե՞ն:Չէ՜,Նազարը կռիվ գնացողը չի,այլ կերպ ասած՝ իմ վրա հույս չդնեք...
Baron
Varaz Syuni (Amsterdam) - to ay kchxakavor eli haytnvecir.Ekel hasel eir Hayastan, de xosair, te che Arajadzorum mtel eir mayrikit peshi tak u kendani napastaki nman doxacnum. Gone mi drakan ban kar erkar tarineric heto verjapes barehachecir mort aycelel. Hajord aycelutyunic araj khetqrqrves Holandiayum hashmandamneri iravunqneri u artonutyunneri masin, qani vor veradarcic heto hnaravor e qez petq ga.
Anush
Henc @ntrutyunner@ motenum en shur tvac dashnakcakannern aktivanum en. Uzum en hertakan angam joxovrdi achqin toz pchel u jric chor durs gal.
Armen
Vahan Hovhannisyan@ @ntanrapes xosalu tex chuni, minchev hima mi ban arel e es ekri hamar, vor xosum e.
Varaz Syuni (Amsterdam)
3. իրաքահայերի METS masy PAXSTAKAN er- paterazmits stipvats paxats.............................PS. Hargeli Վահան Հովհաննիսյան - YERBEVE hartsrel ek KAPANI nerka dashnak KAXAKAPETIN, te INCH POXEROV e Kapanum karutsum ir 3-harkani VILAN- minchev 10 metr bartsutian hasnox PARISPNEROV. AYD UMITS e paron KAXAKAPETY portsum pashtpanvel?
Kristina
Ha de spyurqahaierun talanelu hamar mom eq. Nranq el harif en eli?
sns
Իսկապես, Հրանուշն ու իր արած ծրագրերը մի բան չեն, բայց.... այ Վահան Հովհաննիսյան, մարդ հարցնի թե ձեր կուսակցության նախարարական պորտֆել ունեցած ժամանակ դուք ի՞նչ եխ արել։ Գոնե դու սուս մնա։ Խոսելու տեղ չունես։
Baron
Vahan Hovhannisyan@ bard harcer talu poxaren lav kliner nusher naxararin, vor hin gvardiai gamanakner@ ancel en...)))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter