HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի դպրոցականները տարվում են ռոբոտներ սարքելով

Վերջերս հետաքրքիր փաստ արձանագրվեց Հայաստանի ռոբոտների բաց առաջնության (ԱրմՌոբոտիքս) շրջանակներում, ինչը, ենթադրում ենք, կուրախացնի հասարակությանը: Դպրոցականները սկսել են շատ ակտիվ զբաղվել ռոբոտաշինությամբ, և դա արդեն տալիս է իր պտուղները: Այս փաստը ցույց է տալիս, որ միայն սերիալները և խաղերը չեն, որ հետաքրքրում են երեխաներին: Հարցն այն է, թե նրանց ինչ ճանապարհով ենք ուղղորդում, ինչ հնարավորություններ ենք ստեղծում նրանց համար: Այժմ յուրաքանչյուր ԱրմՌոբոտիքսի մրցույթի մասնակցում է դպրոցականներից կազմված թիմ և արձանագրում հաջողություններ: Լավագույն օրինակն է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Առվակ» թիմի 2-րդ տեղի հաղթանակը «Գծին հետևող ռոբոտ» մրցույթում: Նման փոփոխությունը պայմանավորված է դպրոցներում ռոբոտաշինության խմբակների ձևավորմամբ: Ներկայումս ռոբոտաշինության խմբակներ գործում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, «Քվանտ» և Պոլիտեխնիկի հենակետային վարժարաններում, իսկ Օհանյան վարժարանում և «Անանիա Շիրակացի» կրթահամալիրում խմբակների կազմավորման աշխատանքներ են կատարվում: Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ ունեցած նախնական պայմանավորվածության համաձայն` նախատեսվում է նաև երևանյան 50 դպրոցներում բացել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) խմբակներ, որոնց մի մասը նվիրված կլինի ռոբոտաշինությանը: Խմբակները ստեղծվում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), «Նեյշնլ ինսթրումենթսի» և այլ ընկերությունների աջակցությամբ, իսկ գաղափարն առաջացել է դեռևս 2009 թ., երբ ռոբոտների մրցույթներից հետո ծնողները հետաքրքրվել են, թե որտեղ իրենց դպրոցական երեխաները կարող են սովորել ռոբոտներ պատրաստել: Այս մասին հայտնում է ԻՏՁՄ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter