HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կտրվեն միջազգային չափանիշներին համապատասխանող վարորդական վկայականներ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք բխում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջներից։  Քաղաքացիներին կտրվեն միջազգային չափանիշներին համապատասխանող` տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ազգային և միջազգային վարորդական վկայականներ։ Այդ նույն օրենքով սահմանվել է, որ տրանսպորտային միջոցների սեփականության, գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքները ենթակա են պետական գրանցման։ Գործադիրը այդ գործողությունների կատարման լիազոր մարմին է ճանաչել ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանությունը։ Փոփոխելով իր ավելի վաղ ընդունած «ՀՀ սոցիալական ապահովության քարտերի համակարգ ներդնելու մասին» որոշումը, կառավարությունը հստակեցրել է փախստականի կարգավիճակ ունեցող անձանց հատկացվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի սերիան և համարը սոցիալական ապահովության քարտերի տեղեկատվական բազա ներառելու կարգը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter