Մահացել է Վանուշ Խանամիրյանը
Մի քանի ժամ առաջ՝ երեկ երեկոյան, մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը:
Հայ պարարվեստի 84-ամյա լեգենդն այս տարվա ամառվանից սկսած ունեցել է սրտանոթային համակարգի խնդիրներ եւ անցել բուժման կուրսեր:
Վանուշ Խանամիրյանը մեծ եւ նշանակալի դեր է ունեցել հայ պարարվեստի զարգացման պատմության ընթացքում`երկար տարիներ լինելով Պարի պետական համույթի գեղարվեստական ղեկավարը, Հայաստանի պարային արվեստների գործիչների միության նախագահը:
«Հետքի» խմբագրությունն իր ցավակցությունն է հայտնում Վանուշ Խանամիրյանի հարազատներին եւ բարեկամներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել