HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարության գայլաորսի թույլտվության մասին որոշումը քաոս է առաջացրել

Որոշման հիման վրա Բնապահպանության նախարարությունում ստեղծվել է հանձնաժողով, որը չնայած 2010-11թթ. որսաշրջանի ավարտին, գայլաորսով զբաղվողներին անվանական թույլտվություն կտրամադրի: Հանձնաժողովին արդեն հանձնվել է 32 գայլի մորթի, որոնք այժմ գտնվում են ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտում: Հիշեցնենք, որ յուրաքանչյուր սպանված գայլի համար պետությունը խոստացել է վճարել 100 հազար դրամ: Իրենց հերթին անտառների սանիտարների  քանակի կրճատման դեմ ուղղված կառավարության նախաձեռնությունից դժգոհում են բնապահպանները: ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների բաժնի վարիչ Մամիկոն Ղասաբյանի խոսքերով` ՀՀ բնապահպանության նախարարությունը ուռճացված տվյալներ է ներկայացրել Հայաստանում գայլերի պոպուլայցիայի վերաբերյալ: «Նախարարությունը հայտարարում է, որ գայլերի որսը թույլատրվել է նրանց պոպուլյացիայի աճի պատճառով: Ըստ նախարարության` հանրապետությունում 1700 գայլ կա: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 30 տարիների ընթացքում գայլերի միջին թիվը հանրապետությունում կազմում է 450-650, եւ հազվադեպ դեպքերում է հասնում 800-ի»,- «ԱրմԻնֆո»-ին ասել է Մամիկոն Ղասաբյանը: Մինչ նախարությունն ու բնապահպանները բանավիճում են գայլաորսի շուրջ, Լոռու մարզի որսորդմիությունն էլ անորոշության մեջ է: «Առաջին լրատվականի» թղթակցի հետ զրույցում Լոռու մարզի որսորդների և ձկնորսների միավորման նախագահ Ֆրունզիկ Աղաջանյանը հայտնել է, որ հավելյալ ինֆորմացիայի ինքը չի տիրապետում, անգամ չգիտի, թե քանի գայլ է նախատեսվում ոչնչացնել. «Հեռուստացույցով ինչ լսել ենք՝ դա է: … Կոնկրետ որոշում չունեմ ձեռքիս տակ: … Զանգում եմ նախարարություն՝ էնտեղից ինձ ասում են, որ բնապահպանության նախարարությունից էսա գրություն կստանաք, որոշում կստանաք, թե ինչ ձևով որսորդին կհատկացվի էդ 100 հազար դրամը: Հիմա սպասում ենք»,- ասել է Ֆրունզիկ Աղաջանյանը: «ԷկոԼուր»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter