Վրացի փորձագետ. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործիքը փոխզիջումն է»
Վրաստանի Հասարակական հետազոտությունների ինստիտուտի համանախագահ Գեորգի Թարխան-Մուրավին կարծում է, որ Ղարաբաղյան հակամարտության գործում մեծ դեր ունեն Հայաստանն ու Ադրբեջանը, և հակամարտության կարգավորման գործիքները նրանց ձեռքում է, հատկապես Հայաստանի: «Այդ գործիքը փոխզիջումն է»,- երեկ` Կովկասյան լրագրողների ցանցում «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած օնլայն հարցազրույցի ժամանակ, ասել է վրացի փորձագետը:
«Հետքի» հարցին, թե ինչ փոխզիջման մասին է խոսքը, երբ փորձագետը նշում է, որ նաև Հայաստանի ձեռքում է հակամարտության դադարեցման գործիքը, և արդյոք կարելի է դա ընկալել այնպես, որ Ադրբեջանի կողմից փոխզիջումը չպատերազմելն է, իսկ Հայաստանի կողմից` անվտանգության տարածքների հանձնումը, այն տարածքների, որոնք երաշխավորում են Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը:
«Ես կարծում եմ, որ դա բնավ էլ վատ փոխզիում չէր լինի, չնայած ես այս հարցում մասնագետ չեմ: Բայց երաշխավորման բարդությունը, ինչպես ես եմ հասկանում, նաև փոխադարձ վստահության և բարի կամքի, ինչպես նաև հասարակական աջակցության մեջ է»,- կարծում է Թարախան-Մուրավին:
Չնայած փորձագետը նշում է, որ Վրաստանում այնքան էլ ուշադիր չեն հետևում Ղարաբաղյան հակամարտության գործընթացի շուրջ կատարվող իրադարձություններին, այդունամենայնիվ, նշում է, որ չի կարելի բացառել իրավիճակի սրացում կամ բախում, բայց դրա հնարավորությունը կեսից պակաս է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել