HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջադեպ Ազատության պողոտայում

Երեկ՝ ժամը 12:30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայում գտնվող սուպերմարկետի մոտ մի երիտասարդ դանակը ձեռքին վիճաբանում է: Պարզվել է, որ նշված սուպերմարկետի մոտ վիճաբանություն է առաջացել մսամթերքի առաքիչ ոմն Հրայրի և սուպերմարկետի անվտանգության ծառայության աշխատակից, 23-ամյա Արսեն Բ.-ի միջև: Վիճաբանությանը ներկա Հրայրի կողմնակիցներից մեկը սուր ծակող գործիքով հարվածել է Արսեն Բ.-ի թիկունքին և ձախ ազդրին ու պատճառել վնասվածքներ: Արսեն Բ.-ն տեղափոխվել է հիվանդանոց: «Ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Ձեռնարկվում են միջոցառումներ Հրայրի և նրա հանցակցի անձերը պարզելու ու նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter