HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը նախ շնորհավորել է Լիտվային` ԵԱՀԿ նախագահությունն ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ Հայաստանի համար շատ կարևոր է ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությունը: «Ուրախ եմ և հուսով, որ ԵԱՀԿ-ում Ձեր նախագահության ընթացքում անվտանգության և համագործակցության ապահովման ավելի մեծ արդյունքներ կարձանագրենք»,- նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ՝ ասել է Ս. Սարգսյանը: ԵԱՀԿ գործող նախագահը շնորհակալություն է հայտնել կազմակերպության և նրա նախագահության հնարավորությունները բարձր գնահատելու և համագործակցությունը շարունակելու պատրաստակամության համար: Հանդիպմանն անդրադարձ է եղել մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին ԵԱՀԿ կառույցների կողմից ցուցաբերվող աջակցությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Այդ համատեքստում, դրական են գնահատվել Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները: ԵԱՀԿ գործող նախագահը նշել է, որ չպետք է կանգ առնել և անհրաժեշտ է այդ դրական ելակետից շարունակել բանակցությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter