Ընդդիմությանը կրկին արգելել են հանրահավաքներն անցկացնել Ազատության հրապարակում
Իսկ երթերի վերաբերյալ իրազեկումն ընդունվել է ի գիտություն
«Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վ. Հայոցյանը մարտի 16-ին և 17-ին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկումներ 2011թ. ապրիլի 4-ին, 5-ին ժամը 16:00-23:00-ն (մոտավոր) Երևանի Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառում (հանրահավաք) և երթ անցկացնելու մասին։
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 18.03.2011թ. որոշումներով արգելվել է Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառման (հանրահավաք) անցկացումը` հետևյալ հիմնավորմամբ. նշված և դրան հաջորդող օրերին Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնց իրազեկումները քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 23.02.2011թ. և 02.03.2011թ. որոշումներով ընդունվել են ի գիտություն։
Ինչպես հայտնում են քաղաքապետարանի մամլո ծառայությունից, Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշումներով առաջարկվել է հանրահավաքներն անցկացնել Մատենադարանի հարակից տարածքում` իրազեկումների մեջ նշված օրերին և ժամերին, իսկ Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Հ. Թումանյան փողոց - Մաշտոցի պողոտա երթուղով երթերի անցկացումն ընդունվել է ի գիտություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել