
Իշխանական վերնախավում, ըստ «ՀԺ»-ի տեղեկությունների, մտմտում են մարտի 1-ի գործի որոշ դրվագների պատասխանատվությունը դնել ոստիկանության քրեական հետախուզության վարչության արդեն նախկին պետ Հովհաննես Թամամյանի վրա:
Ըստ ոստիկանության «ՀԺ»-ի աղբյուրների` իշխանությունը դա ցանկանում է անել` ԵԽԽՎ-ի աչքին թոզ փչելու համար, թե` տեսեք, տեսեք, մարտի 1-ի պատասխանատուներին պատժում ենք: Նույն աղբյուրները հայտնում են, որ դրա դիմաց Թամամյանին ընդամենը 2 տարվա ազատազրկում են խոստացել:
Սույն գործով արդեն ցուցմունք են տվել ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանը` Ալրաղացր Լյովը, ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետ Ներսիկ Նազարյանը, որին պատկանող «Մոսկվիչկա» խանութների ցանցում ՊԵԿ-ն արդեն լայնածավալ ստուգումներ է սկսել, ինչպես նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի նախկին պետ Վարուժան Ադամյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել