HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Բժշկուհիների կալանքի ժամկետը երկարաձգվել է

Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, քննելով բժշկուհիներ Գայանե Գասպարյանի և Ֆիլոմենա Մոսոյանի փաստաբանների միջնորդությունները` խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին, մերժել է դրանք և բավարարել քննիչի միջնորդությունը` բժշկուհիների կալանքի ժամկետը երկարաձգելով ևս 2 ամսով: Իր միջնորդությունը քննիչը հիմնավորում էր նրանով, որ քննչական գործողությունները դեռ ավարտված չեն, և ազատության մեջ մնալով` բժշկուհիները հնարավոր է խոչընդոտեն նախաքննական վարույթին: Հիշեցնենք, որ բժշկուհիներ Գայանե Գասպարյանը և Ֆիլոմենա Մոսոյանը ձերբակալվել են 2011 թվականի փետրվարի 22-ին և մեղադրվում են կաշառք վերցնելու մեջ: Փետրվարի 25-ին դատարանը վճռել էր բժշկուհիների նկատմամբ խափանման միջոց կիրառել կալանքը: Նրանք տեղափոխվել էին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter