Սառնության նախապատմությունը
Քաղաքական-հասարակական դաշտում երկու օր է՝ քննարկվում է Լեւոն Տեր-Պետրոսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հարաբերությունները: Հատկապես Ազատության հրապարակում Տեր-Պետրոսյանի՝ Հովհաննիսյանին չմոտենալը: Մեզ հասած տեղեկություններով՝ այդ սառնությունը նախապատմություն ունի:
Հացադուլից առաջ, մեր տեղեկություններով, Րաֆֆի Հովհաննիսյան-Տեր-Պետրոսյան զրույց է տեղի ունեցել, որի ժամանակ ՀՀ առաջին նախագահը հորդորել է Րաֆֆիին չգնալ այդ քայլին:
Նա մոտավորապես ասել է՝ պետք չէ նոր ընդդիմադիր կենտրոն ստեղծել, մեկն արդեն կա: Ակնարկել է, որ «Ժառանգությունը» կարող է միանալ ՀԱԿ-ին՝ այնպես, ինչպես միացել են մյուս 17 կուսակցությունները, այլ ոչ թե ինքնուրույն քաղաքականություն վարել:
Րաֆֆի Հովհաննիսյանը չի համաձայնել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել