HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սլաքը դեպի ձախ

«Եվրոնյուզի» երեկվա լրատվական թողարկումներում ՝ ՀԱԿ-ի նախօրեին Երեւանում կազմակերպված հանրահավաքի մասին ռեպորտաժներում ներկայացվել է, թե իբր ցուցարարները պահանջում են ՀՀ վարչապետի հրաժարականը: «Եվրոնյուզի» ներկայացուցիչը Հայաստանում «Արմնյուզն» է, ինչն էլ նշված ռեպորտաժին հատուկ իմաստ է հաղորդում: Այսինքն՝ հանրահավաքի մասին տեղեկությունը տրամադրվել է ՀՀ իշխանությունների քարոզչական խողովակով, որը վերահսկում է Սերժ Սարգսյանի փեսա եւ աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Միքայել Մինասյանը (Միշիկը): Այսինքն, որպեսզի ՀՀ իշխանությունները միջազգային հանրությանն ինչ-որ կերպ պարզաբանեն, թե ինչ է պահանջում Հայաստանի հանրությունը, որոշել են բողոքի սլաքն ուղղել դեպի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Սա իր հերթին նշանակում է, որ ներքաղաքական զարգացումների որոշակի սցենարի դեպքում քաղաքական լարվածությունը լիցքաթափելու համար Տիգրան Սարգսյանին, որպես քավության նոխազի, հեշտ ու հանգիստ կարելի է պաշտոնանկ անել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter