HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

24-ամյա Գոհարը ձերբակալվել է

Դեռ անցյալ տարվա նոյեմբերի 18-ին հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա Սերգեյ Ս.-ն: Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 5-րդ կմ-ին իր «Ֆոլկսվագեն Վենտո» ավտոմեքենայի անվադողը փոխելու ժամանակ անզգուշաբար պտուտակահանով իրեն վնասելու հետևանքով: Սերգեյ Ս.-ին տրվել էր դատաբժշկի ուղեգիր: Ըստ «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» 2011 թ. փետրվարի 28-ի համալիր փորձաքննության եզրակացության՝ Սերգեյ Ս.-ն կտրած-ծակած թափանցող վնասվածքն ստացել էր կտրող-ծակող գործիքից և բացակայում էր պտուտակահանի ներգործությունը: Այս տարվա մարտի 4-ին անհայտ անձի կողմից Սերգեյ Ս.-ին կտրող-ծակող գործիքով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու հարուցվել էր քրեական գործ: Իսկ Սերգեյ Ս.-ն արդեն ցուցմունք է տվել, որ 2010 թ. նոյեմբերի 18-ին՝ ժամը 11.30-ի սահմաններում, Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 5-րդ կմ-ին հարակից հանդամասում դանակով իրեն հարվածել և վնասվածքը պատճառել է 24-ամյա Գոհար Պ.-ն: «Գոհար Պ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության մամլո ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter