HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». «Որն է նրա մեղքը, որ «Գառնու լավաշի» տնօրենի միջնեկ տղայի հետ ծանո՞թ է»

Երեկ թերթի խմբագրություն էր զանգել բանդայի գործով կալանավորված 39-ամյա Արման Դալաքյանի մայրը և պնդում էր, որ իր տղան բանդայի անդամ չէ, գլխին սարքում են: «Որն է նրա մեղքը, որ «Գառնու լավաշի» տնօրենի միջնեկ տղայի հետ ծանո՞թ է»:

Նա պատմեց, որ Արմանը կալանավորվելուց հետո ինքնասպանության փորձ է արել: «Մի քանի հոգով հարձակվել են վրան, այնքան ծեծել, կողոսկրերը ջարդել, վիրահատել են «Էրեբունի» հիվանդանոցում, հետո տարել հոսպիտալ: Վերակենդանացման բաժնում է եղել. հաստ աղիքն է ծակված, թոքն է ծակված»:

Ո՞վ է ծեծել: «Քննիչներն են ծեծել, ո՞վ պիտի ծեծեր: Ով տարել է 6-րդ բաժին, նա էլ ծեծել է որդուս»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter